Առանց մեկնաբանությունների
2011-08-29
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ իրականում տվյալ մրցույթում հաղթող ճանաչված «Զանգակ-97» հրատարակչության ներկայացրած «Երկրաչափություն 7» դասագրքի հեղինակային խմբի կազմում ընդգրկված են` Լ. Ս. Աթանասյանը, Վ. Ֆ. Բուտուզովը, Ս. Բ. Կադոմցևը, Է. Հ. Պոզնյակը, Ի. Ի. Յուդինան, իսկ թարգմանությունը, փոխադրումը և լրացումը կատարել է Ս. Է. Հակոբյանը: Դասագրքի գեղարվեստական խմբագիրն է Արա Բաղդասարյանը: Հետևաբար, Լ. Մաթևոսյանը գրքի հեղինակային, խմբագրական, թարգմանչական աշխատանքներում որևէ մասնակցություն չի ունեցել: /Տես տպագրված դասագրքի համապատասխան էջերը/: Նշված փաստը հաստատում է նաև Լ. Մաթևոսյանի հավաստագիրը, որ նա չի հանդիսանում մրցույթին ներկայացված դասագրքերի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, թարգմանիչ կամ մրցույթին մասնակցող որևէ հրատարակչության աշխատակից:
2.Մարդու իրավունքների պաշտպանի մեկ այլ որոշումը վերաբերում է քաղաքացի Համլետ Միքայելյանի բողոքին: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք Համլետ Միքայելյանի` «Ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ կրթության և գիտության նախարարության ուսուցիչների հանձնաժողովի` 2011 թվականի ապրիլի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին» հայցադիմումի ընդունումը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումը: /Տես ՀՀ վարչական դատարանի 11.07.2011թ. որոշում /ՎԴ-3201/05/11/: Որոշման ընդունումից հետո Հ. Միքայելյանը դիմել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաև դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան»:
3.Տեղեկացնում ենք, որ մրցույթին ներկայացված դասագրքերի հեղինակները չեն հանդիսանում մրցույթի մասնակիցներ և պայմանագրային հիմունքներով քաղաքացիաիրավական հարաբերություններ են ունեցել միայն հրատարակչական կազմակերպությունների հետ, իսկ դասագրքերի մրցույթի իրական մասնակիցները, որպես պայմանագրային հարաբերությունների սուբյեկտներ հանդիսանում են հրատարակչական կազմակերպությունները: Հետևաբար, տվյալ գործընթացում, հեղինակների պարագայում մարդու իրավունքների խախտում չէր կարող լինել:
Հավելենք, որ մրցույթի կազմակերպման օբյեկտիվության հետ կապված հրատարակչական կազմակերպությունների կողմից, այդ թվում «Էդիթ-Պրինտ» և «Տիգրան Մեծ», որևէ առարկություն կամ բողոք չի արձանագրվել: Ավելին, զանգվածային լրատվամիջոցներով հրապարակվել է «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի դրական կարծիքը մրցույթի կազմակերպման վերաբերյալ/ Տես. «Հայաստանի Հանրապետություն»07.07.2011թ /համար126/, Tert.am
Կրկին հայտնում ենք, որ այս տարվա մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել լավագույն դասագրքերը: Ինչ վերաբերում է մրցույթների ընթացակարգերի բարելավման գործընթացին, ապա դրանց վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բարձրաձայնել է և Ազգային ժողովում, և զանգվածային լրատվամիջոցներով, և Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրության մեջ: Մրցութային ընթացակարգերի բարելավումները կիրականացվեն մինչև տարեվերջ` այդ թվում նաև հանրային քննարկումների արդյունքում:












