ԿԳՆ. դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման որևէ դեպք չի եղել
2011-08-27
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն օգոստոսի 29-ին կհրապարակի իրավական այն բոլոր հիմքերը, որոնք կապացուցեն, որ դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման որևէ դեպք չի եղել, ինչպես նաև կներկայացվեն այդ գործընթացի առավել բարելավմանը միտված նախարարության կողմից նախատեսվող քայլերը:
Հավելենք նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հավատարիմ է թափանցիկ, հաշվետվողական…
ԿԳՆ. Կրկնությունը գիտության մայրն է
2011-08-26
Անհանգստությամբ ծանոթացանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երկրորդ հայտարարությանը և դարձյալ ցավով արձանգրեցինք, որ արդարացան մեր վատագույն սպասումները. ՄԻՊ գրասենյակում իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի էր ենթադրել: Երբ ասում ենք ՄԻՊ գրասենյակ, նկատի չունենք ո’չ մաթեմատիկա, ո’չ երկրաչափություն և ո’չ էլ հանրահաշիվ առարկաները, որոնք դպրոցում դասավանդվում են…
ԿԳՆ. պատրաստ ենք ապագայում ևս աջակցել ՄԻՊ գրասենյակին
2011-08-26
Հետաքրքրությամբ ընթերցեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարությունը, ցավով արձանագրելով իրականությանը չհամապատասխանող, ոչ ճշգրիտ և ոչ պրոֆեսիոնալ որակումներ:
Կրկին տեղեկացնում ենք` «Մաթեմատիկա» առարկայի 5-6-րդ դասարանների համար դասագրքերի մրցույթի արդյունքները չեն վիճարկվել: Գուցե, ՄԻՊ գրասենյակը, խորամուխ չլինելով մրցույթի ընթացակարգի և բովանդակության մեջ, նկատի է ունեցել «Հանրահաշիվ 7-9…
Մշակութային և հոգևոր ճանաչողությունը` կրթական ծրագրերի միջոցով
2011-08-25
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջեբրաիլ Ժեարային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են վերջին տարիների հայ-լիբանանյան համագործակցության արդյունքները կրթության ոլորտում: Բարձր գնահատելով պատմականորեն ձևավորված երկկողմ հարաբերությունները՝ նախարար Աշոտյանը նշել…
Միասնական ընթացակարգով
2011-08-25
Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական հաստատությունների այն ուսանողները, ովքեր ուսումնական հաստատություն ընդունվել են հիմնական կրթության հիմքով, 2011-2012 ուսումնական տարվանից սկսած, հանրակրթական առարկաների ավարտական քննությունները հանձնելու են հանրակրթական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար սահմանված ընթացակարգով՝ գնահատման և թեստավորման կենտրոնի կազմած թեստերով:
Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների …












