Միջազգային համաժողով «Բարձրագույն կրթության ֆինանսավորում»
2011-09-07
Սեպտեմբերի 8-ին, ժամը 12-30-ին, Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» երկօրյա միջազգային համաժողովի բացման պաշտոնական արարողությունը: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Համաժողովին մասնակցելու են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Լիտվայի կրթության և գիտության նախարար Գինտարաս Ստեպանովիչիուսը, ՀՀ…
Գործընթացներ` ռազմավարական ծրագրի շրջանակում
2011-09-05
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ «ՀՀ կրթության և գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարություն 2011-2015թթ» ծրագրի շրջանակում հրատարակել է տեղեկատվական բուկլետներ, որոնց նպատակն է ապահովել հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների թափանցիկությունը և շահառուների թիրախային իրազեկումը:
Բուկլետները նախատեսված են ուսուցիչների,
Պետականությունը մանկան աչքերով
2011-09-05
Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի է ունեցել համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի բացման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Մրցույթ-փառատոնը ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: Միջոցառումն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին և կրում է «Հայոց պետականություն. 5000-ամյա...…
Ուսանողական մրցույթ` «Բիզնես գրավչության իմ բանաձևը»
2011-09-05
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Finance.am ֆինանսատնտեսական պորտալը հայտարարում են «Բիզնես գրավչության իմ բանաձևը» խորագրով ուսանողական ամենամյա մրցույթ-ծրագիրը, որին կարող են մասնակցել բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողները: Ապագա տնտեսագետները մրցույթին մասնակցելու համար Finance.am կայքի համապատասխան հատվածում պետք է ներբեռնեն բիզնես գրավչության իրենց բանաձևը:
Հաղթողներին կորոշի ժյուրին, որի կազմում…
Կայացել են ռեկտորների թափուր պաշտոնների մրցույթները
2011-09-05
Սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) խորհրդի նիստը, որի ընթացքում 30 կողմ և 1 դեմ ձայներով ռեկտոր է ընտրվել Արա Ավետիսյանը:
Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խորհրդի նիստում 21կողմ ձայներով ռեկտոր է ընտրվել Վարդևան Գրիգորյանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի…












