Արմեն Աշոտյանին հանձնվել է Ֆ. Նանսենի ոսկե հուշամեդալ

2011-08-22

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն  Աշոտյանը պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:Պարգևը տրվել է  հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության, մարդասիրական սկզբունքների հաստատման և հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար  :
Հուշամեդալն  հանձնել է  Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը:

 

Հակակոռուպցիոն գործընթացներ. դպրոցը դառնում է առավել թափանցիկ

2011-08-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Dasaran.am ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը և ծրագրի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ միասնական էլեկտրոնային կրթական համակարգ ստեղծելու վերաբերյալ: Ըստ համաձայնագրի` դպրոցները, որպես կրթական գործընթացի պարտադիր բաղադրիչ, դասամատյանում կատարվող գրառումները կմուտքագրեն նաև էլեկտրոնային համակարգում, իսկ վերջինս  հասանելի…

«Զարթոնքի սերունդ» խաղ-մրցույթ

2011-08-18

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կողմից, ԳԱԱ Պատմության ինստիտուտի աջակցությամբ, նախատեսվում է կազմակերպել «Զարթոնքի սերունդ» խաղ-մրցույթը, որին կարող են մասնակցել 13-15 տարեկան դպրոցականները: Խաղ-մրցույթը  նպատակ ունի զարգացնել աշակերտների հետաքրքրությունը դեպի պատմությունը, հարստացնել նրանց գիտելիքներըÖ‰
«Զարթոնքի սերունդ» խաղ-մրցույթի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ կից ներկայացված նյութերից:

Համաձայնագրի ստորագրում

2011-08-18

Օգոստոսի 19-ին, ժամը 1200-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա նախարար Արմեն Աշոտյանի, Dasaran.am ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի ու ծրագրի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

FLEX ծրագրի 2011-12 ուսումնական տարվա մրցույթ

2011-08-17

«Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունը ԱՄՆ պետդեպարտամենտի կրթական և մշակութային բաժնի դրամաշնորհային ծրագրով իրականացնում է ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր (FLEX- Future Leaders Exchange)` Հայաստանի և ԱՊՀ երկրների դպրոցականների համար: Ծրագրին կարող են մասնակցել 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները: Նրանց հնարավորություն կտրվի մեկ տարի ուսուցանել ամերիկյան դպրոցներում` ապրելով…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։