Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում
2011-08-30
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են այս տարվա բուհական ընդունելության արդյունքներին, արտերկրում հանրակրթական դպրոցներ ավարտած դիմորդների փաստաթղթային անհամապատասխանություններին ու քաղաքացիներից ստացված դիմումներին:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանը և նոր ուսումնական տարվա աշխատանքներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր:












