Դպրոցներում կանցկացվեն ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումներ

2011-09-14

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հանրակրթական դպրոցներում կազմակերպել հոբելյանին նվիրված  հայրենասիրական միջոցառումներ և դասեր: Նախարարը հանձնարարել է համապատասխան շրջաբերականով վերոնշյալի մասին տեղեկացնել մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին և նրանց  ենթակայությամբ գործող…

Միջազգային խորհրդաժողով «Կրթության և բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում»

2011-09-14

Սեպտեմբերի 15-ին,  ժամը 930-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Կրթության և բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում» միջազգային խորհրդաժողովի բացման պաշտոնական արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի, տեղական և միջազգային կազմակերպությունների, մասնագիտական կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: 

Կրթական համակարգ` միջազգային չափանիշներին համահունչ

2011-09-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր պաշտոնական հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի ամերիկյան գրասենյակի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կրթության ստորաբաժանման ղեկավար Ալբերտո Ռոդրիգեսի գլխավորած պատվիրակաության հետ: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել է, որ կրթական բարեփոխումների գործընթացում ՀԲ-ն Հայաստանի գլխավոր գործընկերներից  է:…

Դպրոցներում համակարգչային հագեցվածության բարելավումը` առաջնային

2011-09-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի «Ինթել» ընկերության Ղազախստանի, Միջին Ասիայի և Անդրկովկասի,   Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչությունների ղեկավարներին, ովքեր նախարարին ներկայացրել են իրենց առաջարկությունները`«Մեկ աշակերտին մեկ համակարգիչ» հեռահար ծրագրի շրջանակում:  Կրթության և գիտության նախարարը ընդգծել է, որ համակարգչային հագեցվածության ավելացումը …

Լիտվայի փորձն ապացուցում է մեր բարեփոխումների արդյունավետությունը

2011-09-09

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր  տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Լիտվայի  կրթության և գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսի համատեղ մամուլի ասուլիսը:
ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ   երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի  կրթության ոլորտների բարոփոխումների ընթացքն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։