Լիտվայի փորձն ապացուցում է մեր բարեփոխումների արդյունավետությունը

2011-09-09

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր  տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Լիտվայի  կրթության և գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսի համատեղ մամուլի ասուլիսը:
ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ   երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի  կրթության ոլորտների բարոփոխումների ընթացքն ու դրանց արդյունքները, ինչպես նաև երկու երկրների միջև փորձի փոխանակման հնարավորություններըÖ‰ 
Ընդգծելով, որ Լիտվայում կրթական բարեփոխումների արդյունքները բավականին տպավորիչ են, ՀՀ կրթության և գիտության նախարարը մասնավորապես նշել է. «Լիտվայի փորձը մեզ համար շատ  օգտակար և հետաքրքիր է, որովհետև այդ երկրին հաջողվել է խորհրդային պետության կրթական համակարգի ինստիտուցիոնալ և բովանդակային բարեփոխումների արդյունքում համապատասխանել Եվրամիության  կրթական չափանիշներին»:
ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է նաև, որ քննարկումների ժամանակ հայկական կողմը ևս մեկ անգամ եկել է այն համոզման, որ մեր երկրում  իրականացվող կրթական բարեփոխումների ուղղությունները՝ հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթության  և գիտության ոլորտներ, ճիշտ են, և համընկնում են եվրոպական լավագույն փորձինÖ‰«Ուղղակի այն բարեփոխումները, որ մենք սկսել ենք իրականացնել վերջերս, Լիտվայում իրականացվել են ավելի վաղ և այսօր արդեն տալիս են իրենց պտուղները»-նշել է Ա. ԱշոտյանըÖ‰
Առաջիկայում Լիտվայի կրթական համակարգի փորձն ուսումնասիրելու նպատակով Հայաստանից մասնագետներ կմեկնեն Լիտվա՝ տեղում ծանոթանալու նրանց աշխատանքներինÖ‰ Նախատեսվում է նաև հայ-լիտվական պայմանագրի կնքում` կրթության և գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալÖ‰ Նախարարները պայմանավորվել են նաև երկու նախարարությունների կողմից ջանքեր գործադրել՝ միջբուհական կապերն ամրապնդելու ուղղությամբÖ‰
Լիտվայի  կրթության և գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսը նշել է, որ առաջին անգամ է այցելում  Հայաստան, և տպավորված է մեր երկրովÖ‰ Անդրադառնալով Հայաստանի հետ կրթական համագործակցության խնդիրներին` Գինտարաս Ստեպոնավիչիուսն ընդգծել է, Հայաստանի և Լեհաստանի Բոլոնյան գործընթացի համանախագահության շրջանակում, Երևանում ընթացող կրթության ֆինանսավորման հիմնախնդիրներին  վերաբերող միջազգային համաժողովի կարևորությունըÖ‰ Լիտվայի կրթության և գիտության նախարարը հայ գործընկերոջ հետ քննարկումներից առանձնացրել է մասնավորապես բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի հաստատման, ուսանողների փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, նշելով, որ երկուստեք փոխանակման արժանի փորձ կա:
Երկու երկրների  կրթական գերատեսչությունների ղեկավարները պատասխանել են  նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի և Լիտվայի կրթական համակարգի խնդիրներինÖ‰


 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։