Միջազգային խորհրդաժողով «Կրթության և բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում»
2011-09-14
Սեպտեմբերի 15-ին, ժամը 930-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Կրթության և բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում» միջազգային խորհրդաժողովի բացման պաշտոնական արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի, տեղական և միջազգային կազմակերպությունների, մասնագիտական կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: