Դպրոցներում կանցկացվեն ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումներ
2011-09-14
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հանրակրթական դպրոցներում կազմակերպել հոբելյանին նվիրված հայրենասիրական միջոցառումներ և դասեր: Նախարարը հանձնարարել է համապատասխան շրջաբերականով վերոնշյալի մասին տեղեկացնել մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին և նրանց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:
Համաձայն շրջաբերականի` բոլոր դպրոցներում կկազմվեն համապատասխան ուսումնական ծրագրեր և կկազմակերպվեն անկախության տոնին նվիրված միջոցառումներ, բաց դասեր և հանդիպումներ: