Դպրոցներում համակարգչային հագեցվածության բարելավումը` առաջնային

2011-09-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի «Ինթել» ընկերության Ղազախստանի, Միջին Ասիայի և Անդրկովկասի,   Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչությունների ղեկավարներին, ովքեր նախարարին ներկայացրել են իրենց առաջարկությունները`«Մեկ աշակերտին մեկ համակարգիչ» հեռահար ծրագրի շրջանակում:  Կրթության և գիտության նախարարը ընդգծել է, որ համակարգչային հագեցվածության ավելացումը  կրթական բարեփոխումների համատեքստում առաջնային է դիտվում:
Ըստ աշակերտների թվի` համակարգիչների հագեցվածության ցուցանիշն այժմ մեր երկրում 1/22 է, այսինքն 22 աշակերտին բաժին  է ընկնում մեկ համակարգիչ, ինչը մոտ է եվրոպական միջին ցուցանիշին: «Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք այդ ցուցանիշը բարելավելու հարցում: Մեզ հատկապես հետաքրքրում են հայերեն ծրագրերով համակարգիչներ»,- նշել է նախարարը: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթական ոլորտի համակարգչայնացման գործընթացում «Ինթել» ընկերության մասնակցության հնարավորությունները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։