ԿԳ նախարարը կայցելի Արարատի և Վայոց ձորի մարզեր

2011-09-29

Հոկտեմբերի 1-ին  ՀՀ  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն կայցելի Արարատի մարզի Սիսավան գյուղի   նախակրթարան: Նույն օրը նախարարը կմասնակցի նաև Վայոց Ձորի մարզի  Մարտիրոս և Արենի գյուղերի դպրոցներում ստեղծված նախակրթարանների հանդիսավոր բացմանը: ԶԼՄ ներկայացուցիչներին  մարզեր մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Ձեր մասնակցությունը խնդրում ենք հավաստել մինչև սեպտեմբերի 30-ը, ժամը…

Եվրամիության և Արևելյան համագործակցության երկրների նախարարների հավաք

2011-09-29

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Լեհաստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարար պրոֆեսոր տիկին Բարբարա Կուդրիցկայի հրավերով սեպտեմբերի 28-ին Բիալիստոկ քաղաքում մասնակցել է Եվրամիության և Արևելյան համագործակցության երկրների նախարարների հավաքին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ավստրիայի, Չեխիայի, Լիտվայի, Լատվայի, Նիդերլանդների, Վրաստանի, Մոլդովայի և այլ երկրների կրթության ոլորտի…

ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում

2011-09-29

Սեպտեմբերի 30-ին ժամը, 1400-ին Տուրիզմի հայկական ինստիտուտում /Հասցե Ե.Քոչարի12/1/, ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում, տեղի կունենա «ԱրմենՏել» ՓԲԸ-ի աջակցությամբ նորովի կահավորված լսարանի բացումը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` տարվա ամենահրապարակային կառույց

2011-09-28

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ճանաչվել է 2011 թվականի ամենահրապարակային պետական կառույցը և «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»կողմից կազմակերպված ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ստացել հեղինակավոր «Ոսկե բանալի»մրցանակը:  Միջազգային մի շարք կազմակերպությունների և «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովը  մրցանակը շնորհել է` հաշվի առնելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին օրենքի»պահանջների կատարումը: Բաց…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2011-09-28

Սեպտեմբերի 29-ին  ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Արթուր Հակոբյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում ընդգրկելու նպատակով գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի նախագծերին հավանություն տալու մասին»
ՀՀ կառավարության…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։