«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՆԱԽ

2011-10-05

Արձանագրային նախագիծ
Հավանություն տալ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Կրթության որակը հակադարձ համեմատական է կոռուպցիոն դրսևորումներին

2011-10-05

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է բուհերում հակակոռուպցիոն գործողությունների ծրագրերի իրականացման մեխանիզմերին նվիրված եռօրյա աշխատաժողովի բացմանը: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է. «Վերջին երկու տարիներին կյանքի է կոչվել կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ռազմավարության նոր ծրագիրը, որի ընթացքին հետևելու և գնահատելու հնարավորություն ունի…

Բաց դռների օր Հայաստանի ամերիկյան համալսարանում

2011-10-05

 2011 թ. հոկտեմբերի 8-ին ժամը 1030-ից մինչև 1330-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունենալու բաց դռների օր

Շարադրության մրցույթ` «ՖրիտյոՖ Նանսենը` որպես Ազգերի լիգայի Փախստականների հարցերով առաջին Գերագույն հանձնակատար»

2011-10-05

Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը (ՀՍԻԿ) ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, հայտարարում է շարադրության մրցույթ «ՖրիտյոՖ Նանսենը` որպես Ազգերի լիգայի Փախստականների հարցերով առաջին Գերագույն հանձնակատար» թեմայով, հայ ժողովրդի մեծ բարեկամի ծննդյան 150-ամյա տարեդարձի առթիվ: Մասնակցել կարող են Հայաստանի հանրակրթական դպրոցների 14-16 տարեկան աշակերտները:
Մրցույթի առաջին…

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

2011-10-05

ՍիրելիÕ› ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի`  ուսուցչի օրվա կապակցությամբ:
Սերնդեսերունդ ակնածանքով և խոնարհումով է արտասանվել ուսուցիչ բառը, դարեր շարունակ Դուք եղել եք այդ վեհ անվան պահպանողը և այդ անվան կրողն եք այսօր: Ուսուցչին է վստահված    կարևորագույն մի գործ, որը նա միշտ առանձնակի սիրով ու նվիրումով է կատարել:…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։