ԿԳ նախարարը կայցելի Արարատի և Վայոց ձորի մարզեր

2011-09-29

Հոկտեմբերի 1-ին  ՀՀ  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն կայցելի Արարատի մարզի Սիսավան գյուղի   նախակրթարան: Նույն օրը նախարարը կմասնակցի նաև Վայոց Ձորի մարզի  Մարտիրոս և Արենի գյուղերի դպրոցներում ստեղծված նախակրթարանների հանդիսավոր բացմանը:
ԶԼՄ ներկայացուցիչներին  մարզեր մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Ձեր մասնակցությունը խնդրում ենք հավաստել մինչև սեպտեմբերի 30-ը, ժամը 1500-ը` զանգահարելով 52-73-43, ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։