Ասուլիս

2011-10-01

Հոկտեմբերի 3-ին, ժամը 1000-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա նախարար Արմեն Աշոտյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի ասուլիսը «ԵՄ-Հայաստան համագործակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում» թեմայով:

Արգելել և կանխել դրամահավաքը

2011-09-30

 ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում կոչ է արվել խիստ միջոցներ ձեռնարկել «Ուսուցչի օրվա» առիթով դպրոցներում կատարվող անօրինական դրամահավաքները կանխելու ուղղությամբ: Նախարարի շրջաբերականի համար հիմք են հանդիսացել ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Թեժ գիծ» հեռախոսահամարով ստացված ահազանգերը:

Մրցույթ` ուսանողների և ասպիրանտների համար

2011-09-30

ԱՐՓԱ կազմակերպությունը հայտարարում է նորարարության ամենամյա մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և ասպիրանտների համար: Ցանկացողները դիմումները պետք է ներկայացնեն մինչև 2012 թվականի փետրվարի 15-ը: Հաղթողների համար սահմանված են դրամական մրցանակներ: Մրցույթի մանրամասների և պայմանների վերաբերյալ կարելի է տեղեկանալ այցելելով www.arpainstitute.org կայքէջը:
Մրցույթի…

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ /Կորեայի Զարգացման Ինստիտուտ/

2011-09-30

Կորեայի Զարգացման Ինստիտուտի (KDI) Հանրային քաղաքականության և կառավարման դպրոցի կողմից տրամադրվում են կրթաթոշակային տեղեր Զարգացման քաղաքականության (MDP) և Հասարակական քաղաքականության (MPP) մագիստրոսական աստիճաններ ստանալու նպատակով: Կրթաթոշակների հետ մեկտեղ արտասահմանյան ուսանողներին տրամադրվում է նաև ֆինանսական աջակցություն՝ կեցության, սննդի և այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու նպատակով:
 Ցանկացողները պետք է առցանց…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։