Սեմինար համալսարանների հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ

2011-10-04

Հոկտեմբերի 5-ին  ժամը 900ին <Կոնգրես> հյուրանոցի <Պիկասո> սրահում տեղի կունենա  համալսարանների հակակոռուպցիոն ռազմավարությունների ներդրման խնդիրներին նվիրված եռօրյա սեմինարի բացումը:Միջոցառումը կազմակերպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` ՀՀ կրթության և գիտության նախարարության գործընկերությամբ: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Պարգևատրում` ուսուցչի օրվա առիթով

2011-10-04

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ հոկտեմբերի 4-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետության մի խումբ լավագույն մանկավարժների ընդունելություն և պարգևատրում: Շնորհավորելով ուսուցիչներին  մասնագիտական տոնի առիթով՝  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Մեր կրթական համակարգի հաջողություններն արձանագրվում են ուսուցիչների անբասիր աշխատանքի շնորհիվ: Այդ աշխատանքի արդյունքն է,…

ԿԳ նախարարը կպարգևատրի ուսուցիչներին

2011-10-03

Հոկտեմբերի 4-ին, ժամը 1100ին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր արարողություն: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանրապետության մի խումբ անվանի մանկավարժների կհանձնի ԿԳ նախարարության «Ոսկե հուշամեդալ» և  պատվոգրեր:
 

Հոկտեմբերին կբացվեն ժամանակակից 4 քոլեջներ

2011-10-03

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարութունում այսօր տեղի է ունեցել նախարար Արմեն Աշոտյանի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի համատեղ մամուլի ասուլիսը: Նախարարն ու դեսպանը ներկայացրել են Հայաստանում ԵՄ աջակցությամբ ընթացող Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ( ՄԿՈՒ) բարեփոխումները:2011 թվականի հոկտեմբերին  Եվրոպական Միության աջակցությամբ ՀՀ կրթության…

Նախակրթարանների ստեղծումը` սոցիալական կարևորության ծրագիր

2011-10-03

Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում մարզերում նախակրթարանների հիմնադրման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Արարատի և Վայոց ձորի մարզեր: 2010 թվականին Արարատի մարզի Սիսավան գյուղի միջնակարգ դպրոցում բացվել էր  «Պստիկաշեն» նախակրթարանը, որն ունի նախադպրոցական տարիքի 34 երեխա: Նախարար…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։