Սեմինար համալսարանների հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ
2011-10-04
Հոկտեմբերի 5-ին ժամը 900ին <Կոնգրես> հյուրանոցի <Պիկասո> սրահում տեղի կունենա համալսարանների հակակոռուպցիոն ռազմավարությունների ներդրման խնդիրներին նվիրված եռօրյա սեմինարի բացումը:Միջոցառումը կազմակերպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` ՀՀ կրթության և գիտության նախարարության գործընկերությամբ: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:












