ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ
2011-10-05
Սերնդեսերունդ ակնածանքով և խոնարհումով է արտասանվել ուսուցիչ բառը, դարեր շարունակ Դուք եղել եք այդ վեհ անվան պահպանողը և այդ անվան կրողն եք այսօր: Ուսուցչին է վստահված կարևորագույն մի գործ, որը նա միշտ առանձնակի սիրով ու նվիրումով է կատարել:
Գալիք սերունդների կրթության և դաստիարակման գործի լավագույն արդյունքներով է պայմանավորված նաև մեր նորանկախ երկրի ապագան և վաղվա օրը:
Առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքի խոսքն եմ հղում Արցախի, Ջավախքի և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ովքեր ստանձնել են անչափ կարևոր առաքելություն:
Այս գեղեցիկ տոնն առիթ է բոլորիս համար կրկին գնահատանքի, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու բոլոր ուսուցիչներին և ասելու.
Շնորհավոր տոնդ` սիրելի ուսուցիչ:












