Շարադրության մրցույթ` «ՖրիտյոՖ Նանսենը` որպես Ազգերի լիգայի Փախստականների հարցերով առաջին Գերագույն հանձնակատար»
2011-10-05
Մրցույթի առաջին փուլում ընտրված լավագույն 20 շարադրությունների հեղինակները կհրավիրվեն ՀՍԻԿ Կրթամշակութային կենտրոն (ք. Վանաձոր) մրցույթի երկրորդ փուլին մասնակցելու համար: Երկրորդ փուլում կլինեն թեստային հարցեր և ստեղծագործական առաջադրանք, բովանդակությամբ ընդգրկելով Նանսենի կյանքն ու նվիրվածությունը փախստականների խնդիրների լուծմանը: Վանաձոր հրավիրված երեխաների ճանապարհածախսերը կհատուցվեն:
Շարադրությունը պետք է լինի համակարգչային Arial Armenian 11 տառաչափի շարվածքով 1-2 էջ կամ ձեռագիր` 3-4 էջ ծավալով: Արդյունքների ամփոփման համար հաշվի են առնվելու երկու փուլերի արդյունքները:
Լավագույն աշխատանքների համար նախատեսված են մեկ` առաջին, երկու` երկրորդ և երեք` երրորդ մրցանակներ:
Շարադրությունները պետք է ներկայացնել ՀՍԻԿ գրասենյակ հետևյալ հասցեով` ք. Վանաձոր, Շիրակացու 1-ին նրբ. թիվ 2, կամ ուղարկել acrpc@acrpc.am էլ. հասցեով մինչև 2011թ. նոյեմբերի 8-ը, ժամը 1730:












