Հայաստանը՝ եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կենտրոն
2012-01-19
Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Բոլոնիայի հետամուտ խմբի նիստը, որին մասնակցել են գործընթացին մասնակից 47 երկրների ներկայացուցիչներ, և Հայաստանը ընտրվել է 2015 թ. Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հյուրընկալող երկիր: Նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարար
Արմեն Աշոտյանը տեսաուղերձ էր հղել հետամուտ խմբի նիստի մասնակիցներին՝ ներկայացնելով Հայաստանի Հանարապետության հայտը: Ի դեպ, մասնակիցներից Հայաստանի թեկնածությանը դեմ է արտահայտվել միայն Ադրբեջանը:
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը երեք տարով ստանձնում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը և Երևանը փաստացի դառնում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Հայաստանն առաջին Եվրոմիության ոչ անդամ երկիրն է, որին վստահվում է այս բարձր և պատասխանատու առաքելությունը:
Այս որոշմամբ ևս մեկ անգամ հավաստվում է Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման և բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացների հաջողությունները և նպատակային ուղղվածությունը: