««ՇԻՐԱԿԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ
2012-01-19
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակեր¬պու¬թյունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Ստեղծել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Շիրակի ակադեմիկոս Մ.Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղ:
3. Սահմանել, որ «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը,
2) ապահովել`
ա. «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման և «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղի Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցումը` «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին,
բ. միացման ձևով վերակազմակերպվող` նախկին «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսանողների հետագա ուսումնառությունը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ախուրյանի Ն.Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Չարենցի 3 փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 4748.5 հազար դրամ սկզբնական արժեքով ու 578.0 քառ.մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը և 2089.5 հազար դրամ սկզբնական արժեքով ու 600.0 քառ.մետր ընդհանուր մակերեսով ավտոտնակները /ուսումնական մասնաշենքի և ավտոտնակների փաստացի մակերեսի համար հիմք ընդունել սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում նշված մակերեսը/ հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված շենք-շինությունների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 471 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և մայիսի 31-ի N 643 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1567-Ն որոշ¬ման հավելվածով հաստատված «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության» կանոնադրության`
1) 3-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Խաղողապտղագինեգործություն», «Ագրոկենսատեխնոլոգիա», «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության ագրոքիմիայի և մելիորացիայի» գիտական կենտրոնների և «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:»,
2) 33-րդ կետը «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» բառերից հետո լրացնել «Շիրակի ակադեմիկոս Մ.Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» բառերով,
3) 34-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`
«Համալսարանում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է համալսարանի կազմում գործող քոլեջներում ու մասնաճյուղում և շրջանավարտներին տրվում է միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և դրա ներդիրը:»,
4) 41-րդ կետից հանել «կրտսեր» բառը:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով կատարել ծախսերի վերաբաշխում:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












