ՀՀ բուհերը խոշոր հարկատուների ցանկում. 2011թ. վճարել են շուրջ 3 մլրդ 250 մլն դրամ
2012-02-06
Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական(սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 3 մլրդ 250 մլն. դրամ:












