ՀՀ բուհերն օտարերկրացիների համար դառնում են մրցունակ և գրավիչ

2012-02-03

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել Կառավարման խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Արմեն ԱշոտյանըÖ‰ Կառավարման խորհրդի նիստում ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանը  ներկայացրել է բուհի նախորդ տարվա հաշվետվությունըÖ‰ ԵՊԲՀ ռեկտորը նշել է, որ տարին հագեցած է եղել կառուցվածքային բարեփոխումներով, որի արդյունքում կատարվել են մի շարք վերակազմավորումներÖ‰
Մինչ այժմ գործող ընդհանուր բժշկության, ատամնաբուժական, դեղագիտական, ռազմաբժշկական ֆակուլտետներին ավելացել է հանրային առողջության, հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը, առանձնացվել են նախադիպլոմային և հետբուհական կլինիկական ամբիոններըÖ‰Ստեղծվել է կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոն՝ իր ենթաբաժիններովÖ‰ Հաջողություններ են արձանագրվել ֆինանսատնտեսական ոլորտում՝ 2011-ին ԵՊԲՀ ՊՈԱԿ-ի ֆինանսական մուտքերը կազմել է 8 մլրդ 374.8 մլն դրամ`  2010-ի 6 մլրդ 775.0 մլն դրամի դիմացÖ‰ Ակնկալվում է, որ 2012-ին համալսարանի բյուջեն կհասնի ավելի քան 10 մլրդ դրամիÖ‰ ԵՊԲՀ ռեկտորի խոսքով համալսարանն ունի 6365 ուսանող, որոնցից 1135-ն օտարերկրյա քաղաքացիներ են: Բուհում աշխատում են 171 դոկտորներ, 504 գիտությունների թեկնածու: 180 հայցորդներ էլ շուտով կհամալրեն գիտական աստիճան ունեցողների շարքերը:
ԵՊԲՀ-ի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է նախարարության տեսակետը՝ ընդգծելով համալսարանի նախորդ տարվա հաջողություններըÖ‰ Նախարարը մասնավորապես կարևորել է, որ այս տարի առաջին կուրս ընդունված օտարեկրացի ուսանողների թիվն երեք անգամ աճել էÖ‰ <Սա աննախադեպ ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ այսօր Հայաստանի  առաջատար բուհերն արտասահմանցի ուսանողների համար նորից հետաքրքիր, մրցունակ և գրավիչ են: Համոզված եմ, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգի միջազգայնացման գործընթացը կհանգեցնի նրան, որ Հայաստանում օտարերկրյա ուսանողների թիվը կաճի բոլոր բուհերումÖ‰  Կարևոր է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազումը»,-նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ ԵՊԲՀ-ն ունի անհրաժեշտ ներուժ և կարող է հավակնել միջազգային հավատարմագրում ստանալու, և նոր միջազգային շուկաներ դուրս գալու:                            
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ի թիվս Հայաստանի չորս այլ բուհերի, 2012թ. ընդգրկված է որպես պիլոտային հավատարմագրում անցնող բուհ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։