ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ և ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ/ «ՕՆԱՍԻՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄ/

2012-02-09

«Օնասիս» /Հունաստան/ հիմնադրամը 2012-2013 ուստարվա համար հայտարարել է մրցույթ՝ լեզվաբանության, պատմության, փիլիսոփայության, քաղաքագիտության, հասարակագիտության, երաժշտության, պարի և մանկավարժության ուղղություններով Հունաստանում հետբուհական կրթական և հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով: Ընտրություն անցած մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը հոգում է հիմնադրամը: Լրացված հարցաթերթիկները և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև ս.թ. փետրվարի 29-ը պետք է ուղարկել «Օնասիս» հիմնադրամ: Հարցաթերթիկները կարող են լրացվել նաև առցանց տարբերակով: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութերից և այցելելով www.onassis.gr. կայքէջը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։