«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱ
2012-02-09
1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2012 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 54963.0 հազար դրամ <<Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա>> պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի, լսարանների, սանհանգույցների վերանորոգման և գույքի ձեռքբերման նպատակով՝ կոնսերվատորիային տրամադրելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը <<Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> թիվ 1919-Ն որոշման թիվ 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












