ԵՊLՀ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է պրոռեկտոր Գաբրիել Բալայանին

2012-04-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 18.04.2012թ. 59-Ա1հրամանով «Երևանի  Վ. Բրյուսովի  անվան  պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ԵՊԼՀ-ի իրավական, վարչական և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարարի ապրիլի 17-ի 58-Ա1 հրամանով դադարեցվել է «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի ղեկավար Ս. Զոլյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։