Դադարեցվել են ռեկտորի լիազորություները և լուծվել աշխատանքային պայմանագիրը

2012-04-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի համար հիմք են ծառայել…

Գերմաներեն լեզվի ուսուցման նոր կենտրոն

2012-04-17

Երևանում  այսօր բացվել է գերմաներեն լեզվի ուսուցման  նոր կենտրոն, որը Հայաստանում հանդես է գալիս որպես Գյոթեի անվան ինստիտուտի ներկայացուցիչը և գործընկերը: Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերի գլխավորած պատվիրակությունը:

Տրվել է կարգապահական տույժ` «խիստ նկատողություն»

2012-04-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին:

Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի…

Նախարարը կայցելի վերջերս վերանորոգված ԿԳՆ ստորաբաժանումներ

2012-04-17

Ապրիլի 18-ին, ժամը 1300-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի ԿԳՆ լեզվի պետական տեսչություն և բարձրագույն որակավորման հանձնաժողով /Կիևյան 16/, որոնք վերջերս վերանորոգվել են ՀՀ կառավարության տրամադրած ֆինանսական հատկացումներով:

ԿՐԹԱԹՈՇԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2012-04-16

ՌԴ կրթության և գիտության նախարարությունը 2012-13 ուստարում  ՀՀ քաղաքացիներին հրավիրում է սովորելու ՌԴ բուհերում պետպատվերի /առանց տարկետման իրավունքի/ շրջանակում: Բուհեր ընդունվելու  և ուսանելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով  նշված բուհերի կայքեր:
Կից ներկայացվում է բուհերի ցանկը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։