ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2012-04-18

Ապրիլի 19-ին  ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության  կառավարության միջև հետազոտությունների և մշակումների բնագավառում համագործակցության մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության  կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»,
 «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելգիայի Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին»  համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։