Նախարարը հանդիպել է ԵՊԼՀ-ի ուսանողներին
2012-04-19
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է վերջիններիս հետ: Հանդիպումը բաժանվել է երկու մասի` առաջին հանդիպումը տեղի է ունեցել համալսարանի դահլիճում, որտեղ Ա. Աշոտյանը պատասխանել է ուսանողների և լրագրողների հարցերին:












