Վարչապետն ընդունել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներին

2012-04-19

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողների: Վերջիններիս խնդրանքով կառավարության ղեկավարը և ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարզաբանումներ են ներկայացրել համալսարանի ռեկտորի պաշտոնից Սուրեն Զոլյանին ազատելու որոշման կապակցությամբ:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը գործել է ՀՀ օրենսդրության շրջանակում և այժմ փորձ է արվում այս հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա:
Բացի այդ, վարչապետը հավաստիացրել է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ միավորելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերն անհեթեթություն են:
Ուսանողներն իրենց հերթին նշել են, որ լեզվաբանական համալսարանի ռեկտորի հարցում անձի խնդիր չեն տեսնում, այլ ցանկանում են տեղյակ լինել իրենց բուհին առնչվող բոլոր հարցերին:
Վերջիններիս խնդրանքով ՀՀ կրթության և գիտության նախարարը կհանդիպի համալսարանի ուսանողներին և կպատասխանի նրանց հուզող բոլոր հարցերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։