Որոշ լրատվամիջոցներով լուրեր են տարածվել, որ այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ԿԳ նախարարության աշխատակցի և ուսանողի միջև: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում և ԿԳՆ աշխատակցի մասնակցությամբ որևէ միջադեպ չի արձանագրվել:
Նախարարը ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է նրանց հետաքրքրող բոլոր հարցերին:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։