Մեկնարկել են միասնական քննությունները
2012-06-01
Հունիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է պետական ավարտական եւ միասնական քննությունները: Դիմորդներն այսօր քննություն են հանձնել «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն», «Կենսաբանություն» առարկաներից: «Կենսաբանություն» առարկայի քննության համար դիմում-հայտ է ներկայացրել 1938 (Հայաստանը և ԼՂՀ-ն` ներառյալ), «Ընդհանուր պատմություն» առարկայի համար՝ 397 և «Աշխարհագրություն» առարկայի համար՝ 392 դիմորդ: Ըստ դիմորդների թվի` Հայաստանի յուրաքանչյուր մարզում, բացի Սյունիքի, ձեւավորվել է մեկական քննական կենտրոններ: Իսկ Սյունիքում եւ Երևանում ձևավորվել է երկուական քննակենտրոններ:
Հայաստանում այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ: Երևանում այս տարի դիմում հայտ է ներկայացրել 5983 դիմորդ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձևավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8: Քննությունների առաջին փուլը կավարտվի հունիսի 22-ին` «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաներով: