«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌ

2012-06-14

ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրա-պե¬տության կառավարությունը որոշում է.
1.«Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (այսուհետ`  հիմնադրամ):
2.Հաստատել հիմնադրամի…

Տոկիոյի Սոկա համալսարանի պատվիրակությունը Հայաստանում

2012-06-13

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Տոկիոյի Սոկա համալսարանի պատվիրակությանը, որը Հայաստանում է  երկու երկրների բուհերի միջև հնարավոր համագործակցության ձևավորման և փորձի փոխանակման նպատակով: Պատվիրակության ղեկավար Կենժի Յոշիգոն շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար` նշելով, որ Նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս ճապոնիա կատարած պետական…

Ա. Աշոտյան. կրթության և գիտության ոլորտում երկրների միջև սահմանները հեշտ են քանդվում

2012-06-13

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալային: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ մեծ ներդրում կունենա կրթության և գիտության ոլորտում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և համագործակցության…

Վեբինար՝ «Կրթական ձեռքբերումների գնահատման օգտագործման հնարավոր ռիսկերը,կրթության մեջ ռեյտինգների ձևավորման ժամանակ»

2012-06-13

 Ռուսաստանի կրթության  ակադեմիայի, կրթության կառավարման ինստիտուտի  ուսուցման կենտրոնը  հրավիրում է մասնակցելու «Կրթական ձեռքբերումների գնահատման  օգտագործման հնարավոր ռիսկերը,կրթության մեջ ռեյտինգների ձևավորման ժամանակ»  թեմայով հերթական վեբինարին:
Վեբինարը կկայանա  2012 թվականի հունիսի 22-ին ժամը 1100-ից մինչև 1230-ը:
Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ հունիսի 20-ը գրանցվել

ԵՊԼՀ-ն ունի նոր ռեկտոր

2012-06-12

Այսօր տեղի է ունեցել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթը, որի արդյունքում 22 կողմ, 1 անվավեր արդյունքներով ռեկտոր է ընտրվել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը: Ռեկտորի մյուս թեկնածուն` նույն բուհի դասախոս Վաղարշակ Մադոյանը հայտարարել է…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։