ՀՀ-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի անդրանիկ նիստ
2012-05-31
Հունիսի 1-ին, ժամը 930-ին Անի Պլազա հյուրանոցում / հասցե՝ Սայաթ-Նովա 19/ տեղի կունենա ՀՀ-ԵՄ «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, մամուլի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» համագործակցության ենթակոմիտեի անդրանիկ նիստը:
Նիստին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և Հարավային Կովկասի ասոցացման համաձայնագրի բանակցություններով համակարգող Չեզարե դը Մոնտիսը:
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: