«ԱՐՄԱՆ ՎԱՀՐԱՄԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2012-09-25
1. Արման Վահրամի Գալստյանին (ծնվ.` 1989թ. օգոստոսի 20-ին, ՀՀ Արարատի մարզ, գ. Փոքր Վեդի, Զորավար Անդրանիկի 18: 2012 թվականին, ավարտելով Բելոռուսիայի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը` ընդունվել է նույն բուհի մագիստրատուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












