Ա. Աշոտյան. «Ամեն օր պետք է լինի Ուսուցչի օր»

2012-10-04

Ամեն տարի, Ուսուցչի օրվա նախաշեմին, հանրապետության լավագույն մանկավարժներին շնորհվում են ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ» և պատվոգիր. այս տարին ևս բացառություն չէր: Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  նախարար Արմեն Աշոտյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել և պարգևներ է հանձնել մի խումբ ուսուցիչների:«Ի դեմս ձեզ` թույլ տվեք մեր երախտագիտության խոսքն ուղղել Հայաստանի դպրոցներում աշխատող շուրջ  41000 մանկավարժներին, մեր բերկրանքը և հարգանքը` Սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցների, ինչպես նաև երբեմն դժվարին պայմաններում աշխատող Ջավախքի հայկական դպրոցնեինրի ուսուցիչներ:
 Շնորհակալություն ձեր անձնվիրաց աշխատանքի և նվիրումի համար, որովհետև ունենալով սեփական ընտանիքներ` ձեր ջերմությունը, արժեհամակարգը և մասնագիտական հմտությունները փոխանցում եք աճող սերնդին և արժանապատվորեն շարունակում եք հայ մանկավարժի առաքելությունը` դարերից եկող և դարեր գնացող: Մանկավարժի աշխատանքը հեշտ աշխատանք չէ, բայց դուք ուժեղ եք և տոկուն, դուք առաքյալներ եք կրթության ոլորտում, որ կարողանում եք, անկախ առկա խնդիրներից, սփռել լույս` գիտելիքի, հավատի, արժեքների: Դուք նաև նախարարության հենասյունն եք, տարվող քաղաքականության իրական կրողը և տեղերում մեր գործընկերը: Կարծում եմ` Հայաստանում ամեն օր պետք է լինի Ուսուցչի օր և մեկ օր տոնական, երբ պետք է փորձել մի քիչ ավելի լավատես և բաց լինել միմյանց նկատմամբ»,-դիմելով մանկավարժներին նշել է նախարարը` հավելելով, որ բարի ավանդույթ կարող է դառնալ, երբ լավագույնը ճանաչված մանկավարժներն ամեն տարի իրենց նկատառումները, առաջարկություններն ոււ դիտողություններն ուղարկեն նախարարություն` կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հղկման նպատակով:
«Տարվա լավագույն...» մրցույթի անվանակարգերում հաղթող մանկավարժներին պարգևներ է հանձնել նաև ճյուղային արհմիության նախագահ Գր.Ղարիբյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։