Ուսուցչի օր
2012-10-04
Ամեն տարի, «Ուսուցչի օրվա» նախաշեմին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում անց է կացվում «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը:
Մրցույթներն անցկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից: Այս տարի մրցույթներին մասնակցել է 34 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Մրցույթի ամփոփումից հետո հանձնաժողովները որոշել են «Տարվա լավագույն ուսուցչին», «Տարվա լավագույն տնօրենին» և «Տարվա լավագույն դաստիարակին»: Ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն hոկտեմբերի 5-ին` «Ուսուցչի օրը»: Այդ օրը կպարգևատրվեն «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթում հաղթած մանկաավարժները: «Տարվա լավագույն ուսուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» ՀՀ վարչապետի կողմից կտրվեն ավտոմեքենաներ: Վաստակաշատ մանկավարժներին կտրվեն պետական պարգևներ, ՀՀ վարչապետի «Հուշամեդալ» և շնորհակալագրեր:
«Ուսուցչի օրվա» կապակցությամբ հանրապետության մի շարք լավագույն մանկավարժների կշնորհվեն ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ» և պատվոգիր: Այդ օրը կպարգևատրվեն նաև «Տարվա լավագույն» մրցույթի անվանակարգերում հաղթող մանկավարժները, պարգևներ կհանձնի նաև ճյուղային արհմիության նախագահ Գր.Ղարիբյանը: