ՀՀ ԿԳՆ թիմն արծաթե մեդալակիր

2012-11-02

Սեպտեմբերի 25-ից մեկնարկած «ՀՀ վարչապետի գավաթ-2012»  ֆուտբոլային  մրցաշարի եզրափակիչ փուլում հանդիպել են  ՀՀ կրթության և գիտության նախարարության և  ՀՀ պաշտպանության նախարարության թիմերը: Եզրափակիչ խաղը տեղի  է ունեցել  Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Խաղն ավարտվել   Պաշտպանության նախարարության թիմի հաղթանակով:ՀՀ ԿԳՆ թիմը գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալի:

Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար

2012-11-02

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները,…

Ոլորտի հարկային պարտավորությունները. նախարարի զեկույցը

2012-11-01

Հոկտեմբերի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է բոլոր նախարարություններին` ներկայացնել իրենց ոլորտում հարկային պարտավորությունների կատարաման մասին տեղեկություններ և ոլորտի տնտեսական ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված առաջարկություններ: Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կրթության և…

Զեկույց՝ Բոլոնիայի գործընթացի արդյունավետությունը գնահատելու նպատակով

2012-10-31

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» զեկույցի շնորհանդեսը: Զեկույցն իրականացվել է անկախ փորձագիտական խմբի կողմից: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ զեկույցի նպատակն է Բոլոնիայի համակարգում  Հայաստանի ձեռքբերումների և…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2012-10-30

Նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական մի շարք ուսումնական  հաստատություններ միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2176-Ն, 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1920-Ն, 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն և…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։