Որևէ մեկը համակարգում չի զգալու իմ կուսակցական ազդեցությունը. Արայիկ Հարությունյան
2018-05-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդիպում է ունեցել ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ոլորտային հիմնահարցերին, ներկայացրել իր սկզբունքները՝ հանրակրթության ոլորտի ապաքաղաքականացման, կոռուպցիոն ռիսկերի և բովանդակային խնդիրների վերաբերյալ: Իր ելույթում Արայիկ Հարությունյանն…
Ազդարարվել է «Երիտասարդների զարգացում» նախագծի մեկնարկը
2018-05-22
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Երիտասարդների զարգացում» նախագիծը, որի շրջանակում այսօր կազմակերպված «Կյանքի հմտություններ» մեկօրյա դասընթացին մասնակցել է շուրջ 300 երիտասարդ:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությանը՝ վերոնշյալ նախաձեռնության համար: «Կրթության…
Ավարտական միջոցառումներն արգելված չեն
2018-05-21
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին մասնակցել է «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին: Անդրադառնալով ՖԲ օգտատիրոջ հարցին` կան դժգոհություններ, թե դպրոցներում դրամահավաքի կտրուկ արգելման, մասնավորապես դեպքերը ոստիկանություն ուղարկելու հետևանքով շրջանավարտները զրկվում են ավարտական միջոցառումներ իրականացնելու հնարավորությունից, Արայիկ Հարությունյանը նշել է. «Ավարտական երեկոների և միջոցառումների մասին խոսք չի եղել: Խոսքը վերաբերում…
Նախարարը կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել
2018-05-21
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ նախատեսվում էր վերոնշյալ դպրոցը միացման ձևով վերակազմակերպել և միավորել Կոտայքի մարզի…
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ
2018-05-21
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհերի ակադեմիական ազատությունների, ընդունելության քննությունների կազմակերպման, «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ տարատեսակ հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Համաժողովրդական շարժման ընթացքում բարձրացված՝ ուսանողների իրավունքներին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես,…