Մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարի հավաստագրման քննություններ

2018-05-07

ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել է  նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական  հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի   համար հավակնորդների  քննության և հավաստագրման ժամանակացույցը: Ըստ այդմ` հավակնորդների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները կանցկացվեն մայիսի 15-ին և 24-ին Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում (հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։