Հայկական հաջողված փորձը` համաշխարհային կրթական համաժողովում

2013-01-26

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 28-30-ը կմեկնի Լոնդոն` մասնակցելու Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Համաժողովի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա «Շախմատը դպրոցում. հաջողության հայկական պատմություն» զեկույցով` ներկայացնելով Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման ծրագրի ներդրման փորձը:  
Համաժողովի ընթացքում նախատեսվում են կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ քննարկումներ և մի շարք երկկողմ հանդիպումներ:
ՀՀ պատվիրակության կազմում է նաև Հայաստանի Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։