Նախարարը կայցելի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2013-03-15
Մարտի 18-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր /Հարավ-Արևմտյան թաղամաս, Ա. Բաբաջանյան 25/` ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրերի տարածման բաց համակարգին:
Հակակոռուպցիոն ծրագիրը ներկայացված է հանրային քննարկման
2013-03-15
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014թթ.-ի միջոցառումների համալիր ծրագիրը», որ մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ը դրվում է հանրային քննարկմանÖ‰ Այս մասին այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ընդգծել է,…
«Երևակայության գավաթ» ուսանողական մրցույթ
2013-03-14
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում են Մայքրոսոֆթի «Երևակայության գավաթ» ուսանողական մրցույթը: Վերջինս Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների շրջանակում իրականացվող ամենամյա համաշխարհային ուսանողական մրցույթ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին` օգտագործել իրենց երևակայությունը և ստեղծագործական միտքը՝ գլոբալ խնդիրների լուծման նպատակով տեխնոլոգիական նորարարություն առաջարկելու համար:
«Փրկենք մոլորակը». պաստառների մրցույթ
2013-03-14
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հայտարարում է (ՖՄԿ) «Փրկենք մոլորակը» պաստառների մրցույթ, որն անց է կացվում կայուն զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակումÖ‰ Մրցույթը նախատեսված է գրաֆիկական արվեստով, նկարազարդմամբ, կոլաժով և լուսանկարչական արվեստով հետաքրքրված 18-ից 23 տարեկան երիտասարդների համար, ում լիարժեք ազատություն է տրվում` երևակայության դրսևորման և…












