Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակում
2013-03-01
Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով /բացառությամբ՝ բժշկություն և արվեստ/ բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար 6 կրթաթոշակ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա:
Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 6 կրթաթոշակ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա 2 հետբուհական:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 4 կրթաթոշակ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա 1 հետբուհական:
Նշված բուհերում սովորելու համար առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
Ռումինիայի բուհերում սովորելու համար մագիստրատուրայի 2 տեղ կտրամադրվի աստվածաբանություն մասնագիտությանը:












