ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ /ՉԵԽԻԱ/

2013-04-19

Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքի Մազարիկի անվան համալսարանի արվեստների ֆակուլտետի օտարերկրացիների համար չեխերենի ուսուցման ամբիոնն առաջարկում է չեխերեն լեզվի դասընթացներ ուսանողների և անհատների համար` հետևյալ պայմաններով և ժամանակահատվածների համար.
•Չեխերեն լեզվի ուսուցում /կարճատև և երկարատև/
•Սլավոնական լեզուների /չեխերենի/ ուսուցման ամառային դպրոց /չեխերեն լեզվի ուսուցման մեկամսյա ինտենսիվ դասընթացներ/

Պարգևները կհանձնի Արմեն Աշոտյանը

2013-04-18

Ապրիլի 19-ին, ժամը 1100-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Արցախ, իմ սեր, իմ հպարտություն» թեմայով շարադրությունների հաղթողների պարգևատրման արարողությունը: Դպրոցականներին պարգևները կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Ավարտական քննություններ` դրսեկության ձևով (էքստեռն)

2013-04-17

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ` «2013 թվականի` դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի`  դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության  նախարարության «Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի…

Հայ-հնդկական կրթական համագործակցություն

2013-04-17

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին: Ա. Աշոտյանը ողջունել և շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ հույս  հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-հնդկական կրթական համագործակցության ամրապնդմանը:Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են հայ և…

Համաշխարհային բնության պահպանման օր

2013-04-17

Earth նախագիծը 2013թ-ին անց է կացնում Համաշխարհային բնության պահպանության օր մրցույթ: Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.projectearth.net կայքից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։