Ի գիտություն դիմորդների
2013-04-26
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների համար նախատեսված շտեմարանները տեղադրվում են ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կայքում հետևյալ հասցեով՝ http://atc.am/level0_.php?cat_=1&id=73: Հիմք ընդունելով 2013 թ.ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը՝ շտեմարանների հասանելիություն հետ կապված, ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում ևս…
Միջազգային ամառային դպրոց
2013-04-25
Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնը հունիսի 30-ից հուլիսի 13-ը երիտասարդ մասնագետների համար կազմակերպում է գլոբալ անվտանգության հարցերով Միջազգային ամառային դպրոց: Ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն մինչև ս.թ. ապրիլի 30-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն: Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ http://summerschool2013.pircenter.org…
Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների համաժողովի 24-րդ նստաշրջան
2013-04-25
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Հելսինկի` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների համաժողովի 24-րդ նստաշրջանին, որի ընթացքում նախատեսվում են Եվրոպայի կրթական ռազմավարություններին, որակյալ կրթության ապահովմանը, ինչպես նաև կառավարմանը և որակյալ կրթության ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հարցերի քննարկումներ:
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2013-04-25
Ապրիլի 25-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 129-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագիծը:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 129-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2013-04-25
ՆԱԽԱԳԻԾ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի <<Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին>> N 129-Ա որոշման 6-րդ կետում <<2013 թվականի գարնանային>> բառերը …












