Կրթությունը` 21-րդ դարի պահանջներին համահունչ
2013-05-03
«Մայքրոսոֆտ» ինովացիոն կենտրոնում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը և «Մայքրոսոֆտ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, վկայությամբ «Մայքրոսոֆտ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային ղեկավար Տակոյա Հիռանոյի, ստորագրել են բարձրագույն կրթության ոլորտի համագործակցության մասին հուշագիր: Արմեն Աշոտյանը, ներկայացնելով հուշագրով նախատեսվող ծրագրերը, նշել է, որ…
Տնօրենների հավաստագրման քննություններ
2013-05-03
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանով այսօր հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կանցկացվեն 2013 թվականի մայիսի 14-ին և 17-ին, ժամը 1000-ին
Գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օր
2013-05-03
Մայիսի 4-ին, ժամը 1330-ին Անի Պլազա հյուրանոցում/ հասցե. Սայաթ Նովա 19/, տեղի կունենա Հայաստանում գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օրվան նվիրված միջոցառումների բացման պաշտոնական արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:
Գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օրը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ՝ DAAD…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2013-04-30
Մայիսի 2-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում «Ռուսական վարժարան» հիմնադրամ ստեղծելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի N 1813-Ն…
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱ
2013-04-30
ՆԱԽԱԳԻԾ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում «Ռուսական վարժարան» հիմնադրամ ստեղծելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:












