«Environment Online» - 100 մլն ծառ տնկելու առաջարկ

2013-04-16

    2012թ. սեպտեմբերին Վրաստանում կայացած «Tbilisi+35»     համագումարում «Environment Online»     (ENO)   կազմակերպության կողմից 100 մլն ծառ տնկելու արշավի կազմակերպման առաջարկ է արվել, որի շրջանակներում   ENO-ն հրավիրում է  դպրոցներին  միանալու այդ արշավին: Այն ծրագրվում է անցկացնել 2013թ. մայիսի 9-ից մինչև սեպտեմբերի 20-ը:  Արշավին մասնակցելու համար դպրոցները կարող են գրանցվել հետևյալ պաշտոնական կայքում` www.enotreeday.net:      
     
«Environment Online» -ը համաշխարհային վիրտուալ դպրոց և էլեկտրոնային ցանց է,  որտեղ 150 երկրների հազարավոր դպրոցներ ուսումնասիրում են բնապահպանական հիմնախնդիրներ, գիտելիքներ փոխանակում և զբաղվում  բնապահպանական հարցերով: ENO-ն  հիմնադրվել է 12 տարի առաջ Ֆինլանդիայում: Այն համագործակցում է նաև ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի,  կրթության, գիտության և մշակութային ծրագրերի հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։