Կրթությունը` 21-րդ դարի պահանջներին համահունչ
2013-05-03
«Մայքրոսոֆտ» ինովացիոն կենտրոնում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը և «Մայքրոսոֆտ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, վկայությամբ «Մայքրոսոֆտ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային ղեկավար Տակոյա Հիռանոյի, ստորագրել են բարձրագույն կրթության ոլորտի համագործակցության մասին հուշագիր: Արմեն Աշոտյանը, ներկայացնելով հուշագրով նախատեսվող ծրագրերը, նշել է, որ հուշագիրը միտված է ընդլայնել «Մայքրոսոֆտ» ընկերության ծառայությունների օգտագործումը կրթական համակարգի, տվյալ դեպքում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից:
Սույն համաձայնագրի շրջանակում ձեռք է բերվում համաձայնություն ՀՀ բուհերում մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ, որը նպատակ ունի կրթությունը դարձնել 21-րդ դարի պահանջներին համապատասխան, ինչպես նաև համալսարաններին և ուսանողներին զինել նորագույն տեխնոլոգիաներովÖ‰












