Գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օր

2013-05-03

Մայիսի 4-ին, ժամը 1330-ին Անի Պլազա հյուրանոցում/ հասցե. Սայաթ Նովա 19/, տեղի կունենա Հայաստանում գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օրվան նվիրված միջոցառումների բացման պաշտոնական արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: 
Գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օրը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ՝ DAAD տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։