Մրցույթներ միջպետական համաձայնագրի շրջանակում

2013-05-17

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակների համար.
Սլովակիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական կրթություն ստանալու համար /1 մագիստրոսական և 1 ասպիրանտական կրթաթոշակ/,
Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական կրթություն ստանալու…

ՄՐՑՈՒՅԹ ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2013 Թ./

2013-05-17

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2013-2014 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական
/10 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
 Մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:

ՄՐՑՈՒՅԹ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2013Թ./

2013-05-17

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2013-2014 ուսումնական տարում Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով /2 բուհական, 2 մագիստրոսական և 2 ասպիրանտական կրթաթոշակ/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ինչպես նաև ավարտական կուրսում սովորող ՀՀ…

Բարեգործական համերգ՝ դպրոցի վերանորոգման համար

2013-05-16

Բրիտանական դեսպանատունը  Գյումրու լորդ Բայրոնի անվան դպրոցում ջեռուցման համակարգ տեղադրելու նպատակով մայիսի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպում է բարեգործական համերգ: Հայաստանի երիտասարդական նվագախումբը և բրիտանացի դիրիժոր Թոմաս Քերոլն ու ջութակահար Ռաֆալ Զամբրիցկի-Փեյնը կնվագեն Չայկովսկու,Մոցարտի և Մենդելսոնի ստեղծագործությունները:

«EducationUSA» կրթական ցուցահանդես Երևանում

2013-05-16

«EducationUSA» կրթական խորհրդատվական կենտրոնը 2013 թ. մայիսի 17-ին ժամը 15:00-17:00-ը Իմպերիում Պլազա բիզնես կենտրոնում (հասցե՝ Ամիրյան 4/7) կկազմակերպի  «EducationUSA»  կրթական ցուցահանդեսը ԱՄՆ մի շարք համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ:
«EducationUSA» կրթական ցուցահանդես այցելելու համար կարող եք գրանցվել՝ լրացնելով սույն հարցաշարը՝ http://www.surveymonkey.com/s/EducationUSAAlumniEducationFair2013
«EducationUSA» կրթական ցուցահանդեսի մասին առավել մանրամասն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։