Ստացել են հավաստագիր
2013-05-20
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամաններով` 2013թ. մայիսի 14-ին, 15-ին, 17-ին և 18-ին անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր:
«ԼՈՒԻՋԻ ՄԱԼԵԲՐԱ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
2013-05-18
Իտալիայի Հանրապետության կրթության, և հետազոտության, մշակույթի, արտաքին գործերի նախարարությունները իրականացնում են «Լուիջի Մալեբրա» 2013 թվականի գրական մրցանակաբաշխությունը:
Մրցանակները նախատեսված են իտալերեն լեզվով ներկայացված վեպերի, պատմվածքների ժողովածուների, սցենարների համար /Քննարկման են ընդունվում միայն 18 տարին լրացած հեղինակների կողմից ներկայացված հայտերը/:
Մասնակցության պարագայում մինչև ս.թ. հուլիսի 25-ը…
Գիտելիքի խրախուսում
2013-05-18
Մայիսի 20-ին, ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ դահլիճում / հասցե Բաղրամյան 24/ ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը պարգևներ կհանձնի 2012-13 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադայի հաղթողներին:
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ /ԻՏԱԼԻԱ/
2013-05-18
Իտալիայի ԱԳՆ-ը 2013-2014թթ. համար ՀՀ ուսանողներին (ավարտական և ետավարտական կրթությամբ) հատկացնում է կրթաթոշակներ՝ Իտալիայում ուսանելու նպատակովÖ‰ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 31-ըÖ‰
«Կրթաթոշակների ծրագրի» վերաբերյալ համապատասխան տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութերից, ինչպես նաև ՀՀ-ում Իտալիայի դեսպանության կայքից՝ հետևյալ հասցեով. www.ambjerevan.esteri.it:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի պատասխանատուների հետ
2013-05-17
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանում հանդիպում է ունեցել ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար և խորհրդատու մարմինների անդամների հետ:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության գիտության առաջընթացին և կադրային ներուժով համալրման գործընթացին, ինչպես նաև աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների…












